19052012
16°C weather in Yerevan
Հայացք օրաթերթ
Թիվ 90 (257), 18 մայիսի 2012    
Ընդդիմախոսները բարկացրել են վարչապետին

Ընդդիմախոսները բարկացրել են վարչապետին

Վարչապետ Տիգրան Սարգսյանը կառավարության երեկվա նիստում «ամոթանք տվեց» կառավարության և Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ քննադատություններ հնչեցնող ընդդիմախոսներին:
«Հասկանալի է, որ Կենտրոնական բանկի հիմնական նպատակը գնաճի զսպումն է, կառավարության հիմնական նպատակը` տնտեսական աճի շեշտադրումը: Հասկանալի է նաև, որ այս երկու տարբեր նպատակներն ունենալով` մենք մշտապես բանավեճի մեջ ենք Կենտրոնական բանկի հետ: Դրա համար էլ կա դրամավարկային քաղաքականության և հարկաբյուջետային քաղաքականության կոորդինացման հստակ ուղեցույց: Մեզ քննադատում են, որ աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախ ձեռքը: Դա անհիմն քննադատություն է. ուղղակի մարդիկ չեն պատկերացնում, թե ինչ բան է դրամավարկային քաղաքականության և հարկաբյուջետային քաղաքականության կոորդինացումը: Մենք ամենևին էլ նպատակ չունենք այս երկու ինստիտուտների գործառույթը դարձնել միևնույնը: Այս հակադրությունը, այս բանավեճը պետք է մշտապես տեղի ունենա: Եվ, բնականաբար, այս բանավեճի շնորհիվ է ծնվում այն որոշումը, որն ապահովում է մեր երկրի մակրոտնտեսական կայունությունը»,- նշեց վարչապետը:
Նա կոչ արեց քաղաքական գնահատական չտալ այս երևույթին, «մանավանդ եթե այդ գնահատականը շատ անգրագետ գնահատական է և համահունչ չէ ո՛չ մեր օրենսդրությանը, ոչ էլ միջազգային պրակտիկային»:

ընթացիկ համարը